Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 5-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]